«Աբովյան» ՔԿՀ-ում ներկայացրինք նոր ծրագիրը՝ հավատալով, որ կրթությունը կարող է ճակատագրեր փոխել. Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող կանանց ներկայացրել են «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը:


Ըստ Հակոբյանի՝ այն ներկայացրել են հավատով, որ կրթությունը կարող է ճակատագրեր փոխել։


«Բանախոսություններով հանդես եկան նաև «Արմավիր» ՔԿՀ-ից ժամանած 3 անձինք:Ավելին՝ շուտով։ 2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ԿՅԱՆՔԻՆ ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱԼՈՒ ՏԱՐԻ, 2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ԿՐԹՎԵԼՈՒ, ԵՐԱԶԵԼՈՒ, ՍԻՐԵԼՈՒ ՏԱՐԻ»,- գրել է նա: