Հռոմի պապը կայցելի Լիբանան

Հռոմի պապ Լևոն XIV-ը նախատեսում է այցելել Լիբանան, ինչը կարող է լինել Իտալիայից դուրս նրա առաջին այցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել է կարդինալ Բեչարա Ռայը: 


«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին նա ասել է, որ Հռոմի պապը Լիբանան կմեկնի մինչև դեկտեմբեր։


Նա չի նշել այցի կոնկրետ ամսաթիվը, բայց ասել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։