Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Այս փաստաթղթի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը Քելբաջարում բնակիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը:
Նրա խոսքերը մեջբերում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը։
Ալիևը նշել է, որ ապահովվել է նաև ցամաքային կապը Նախիջևանի «պատմական տարածաշրջանի»
հետ. «Դրա շնորհիվ մեր պատմական Նախիջևանի տարածաշրջանն այժմ ցամաքային կապ ունի
երկրի մնացած մասի հետ»։