ՀՀ-ում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

Օգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։


 

Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։

 


Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի արդյունավետությունը, տեխնոլոգիական արդիականացումը և միջազգային համագործակցության ամրապնդումը։

 


Օրենքի ընդունմամբ Հայաստանը կունենա՝

  • հստակ նպատակներ և գործիքներ՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և հարմարվողականության քաղաքականությունների համար,
  • ներդրումային նոր հնարավորություններ՝ «երկիր–երկիր» և «բիզնես–բիզնես» մեխանիզմների միջոցով՝ արտանետումների կրճատումը դարձնելով առևտրային ապրանք,
  • հնարավորություն ներգրավելու լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ միջազգային գործընկերներից,
  • արտահանողների համար նպաստավոր պայմաններ ԵՄ շուկայում՝ հաշվի առնելով 2026-ից կիրառվելիք «ածխածնի սահմանային ճշգրտման մեխանիզմը» (CBAM)։