Գյումրիում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ ռուսական 102-րդ ռազմաբազայի

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանն ու նրա գաղափարակիցները Գյումրիում բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ ռուսական 102-րդ ռազմաբազայի։

Նրանք ավտոերթով հասել են Գյումրի և ակցիա իրականացրել ռազմաբազայի դիմաց։