Ինչի՞ց են պաշտպանում, ումի՞ց են պաշտպանում. ՔՊ ավագանին՝ «Մայր Հայաստան»-ին

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ակցիա է իրականացնում ի պաշտպանություն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի։


Ինչի՞ց են պաշտպանում, ումի՞ց են պաշտպանում, ինչի՞ են պաշտպանում. այս հարցերի պատասխանը դժվար չէ կռահել։


Մի հատ էլ հայտարարում են իշխանություններն են կազմակերպել և սադրում, մեզ իրենց հետ են խառնում, իշխանությունները ոչինչ կազմակերպելու կարիք չունեն։ Հանգիստ եղեք։ Եվս մեկ անգամ ի ցույց դրեցիք ձեր «պայքարի» գործադրման նշանակությունը, նոր բան չկար, ժողովրդի հիշողողությունը թարմացրեցիք ձեր ինքնությամբ։ 


Ակցիայի մասնակիցներից մեկը ասում է «Մայր Հայաստան» շարժումը հանդես է գալիս Հայատանի անկախության և անվտանգության դիրքերից, դրա համար թույլ տվեցի՞ք, որ ձեր կողմնակիցները 2020 թվականի Նոյեմբերի 9-ին ներխուժեն ՀՀ կառավարական շենքեր և գրավելու փորձեր անեն և մի շարք այլ ապապետական քայլեր։


Դե հա երևի ձեր քաղաքական ուժը չէր սատարում Գյումրու այն քաղաքապետին, ով ասում էր այո՛ պետք է լինի միութենական պետություն։


Հայաստանի Հանրապետությունը այսօր անկախ է քան երբևէ, Հայաստանի Հանրապետությունը այսօր անվտանգ է քան երբևէ։