Որսաշրջանի բացման կապակցությամբ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի ծառայողներն իրականացնում են խստացված հսկողություն։
Այս մասին հայտնել է Էկոպարեկային ծառայությունը։
Ստուգվում են որսի թույլտվությունները, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված օրինական և իրավական պահանջներին։
Էկոպարեկային ծառայությունը բոլոր որսորդներին կոչ է անում ցուցաբերել պատասխանատվություն և անխախտ հետևել սահմանված կանոններին։ Սահմանափակումների պահպանումը ոչ միայն պարտադիր իրավական պահանջ է, այլև կարևոր պայման՝ կենդանական աշխարհի պահպանման և օրինական որսի ապահովման համար։
«Էկոպարեկային ծառայությունը բարձր է գնահատում հասարակության մասնակցությունը վերահսկողական և կանխարգելիչ գործընթացներին։ Հարգելի բնակիչներ, Ձեր համագործակցությունը և իրավախախտումների մասին տեղեկատվության տրամադրումը կարևոր ներդրում է մեր բնության և կենսաբազմազանության համատեղ պահպանության գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։