Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին, որում կոչ է արել կապ հաստատել Իսրայելի վարչապետի հետ և «բարձրացնել Գազայի երեխաների անմխիթար վիճակի հարցը», հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Անկարայի աղբյուրներին։
Էմինե Էրդողանը նամակում հիշեցրել է, որ վեց տարի առաջ խոսել է Մելանիայի հետ և գնահատել նրա բարոյական զգայունությունը, ինչը կրկին արտացոլվել է Թրամփի կնոջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված վերջին նամակում։
«Միայն ուկրաինացի երեխաները չեն զրկված ծիծաղից, Պաղեստինի երեխաները նույնպես արժանի են ուրախության, ազատության և արժանապատիվ ապագայի։ Չափազանց կարևոր կլիներ, եթե դուք նամակ ուղարկեիք Իսրայելի վարչապետ Նեթանյահուին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել Գազայում մարդասիրական աղետը։
Ես հավատում եմ, որ այս օրերին, երբ աշխարհը ապրում է ընդհանուր զարթոնք, և Պաղեստինը ճանաչելու կամքը դառնում է գլոբալ, Գազայի անունից ձեր կոչը կլինի պաղեստինյան ժողովրդի առջև պատմական պարտականության կատարումը», – ասվում է նամակի տեքստում։