Արտակարգ դեպք. Ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա ճաղավանդակին

Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։



Ժամը 02:15-ի սահմաններում  ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը ապա ճաղավանդակին։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 



ՀՀ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների գլխավորությամբ Էրեբունի օդանավակայան երթևեկությունը դադարեցրել են։