Թեհրանը հույս ունի, որ շուտով ռուսական գազը կմատակարարվի Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանը հույս ունի՝ Ադրբեջանի տարածով ռուսական գազի մատակարարումները կսկսվեն մոտ ժամանակներս, հաղորդում է TASS-ը։


«Մենք այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ, գործնականում բոլոր հարցերն արդեն լուծված են։ Մնում է միայն համաձայնեցնել գինը, և ամեն ինչ կսկսվի»,- նշել է նա։


Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը հայտնել էր, որ ռուսական գազի առաջին մատակարարումները Իրան Ադրբեջանի տարածքում առկա ենթակառուցվածքների միջոցով նախատեսվում է սկսել 2025 թվականին՝ տարեկան մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր ծավալով։