«Ռազմավարական տրանսպորտային միջանցք». Վրաստանը կառուցում է մինչև Թուրքիա հասնող մայրուղի

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է միջազգային տենդեր՝ ընտրելու ընկերությունը, որը պետք է իրականացնի Բաթում-Սարփի մայրուղու շինարարության հսկողությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:


Նախագծի համաձայն՝ մայրուղին կկապի Բաթումի նոր շրջանցիկ ճանապարհը Սարփիում վրաց-թուրքական սահմանի հետ: Մայրուղին կապահովի տրանսպորտային հասանելիություն դեպի Բաթումի օդանավակայան, մաքսային գոտի, հանգստավայրային տարածքներ և Սև ծովի առափնյա բնակավայրեր:


Երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 11 կիլոմետր: Նախագծի շրջանակներում նախատեսվում է 7.6 կմ երկարությամբ թունելի, 1.47 կմ երկարությամբ կամրջի, երկու տրանսպորտային հանգույցի, ինչպես նաև ափամերձ, գետային և ամրաշինությունների կառուցում:


«Այս նախագիծը իրենից ներկայացնում է ռազմավարական տրանսպորտային միջանցք, որը կամրապնդի Վրաստանի դերը որպես Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում կարևոր տարանցիկ պետության»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ֆինանսավորումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկի և պետական ​​բյուջեի միջոցների հաշվին։ Ծառայությունների մոտավոր արժեքը կազմում է 14 միլիոն դոլար։