Ջրվեժ գյուղի արտադրամասի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին, մարվել՝ 19։16-ին։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։


Հաշվի առնելով հրդեհի բարդությունը՝ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս չորս մարտական հաշվարկ։


Օգնության են մեկնել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս վեց մարտական հաշվարկ։


Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին, մարվել՝ 19։16-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։