Դեսպանահավաքին Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կապանում ընթացող դեսպանահավաքի շրջանակներում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործընկերներին է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:


 

Նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին։