«3+3» տարածաշրջանային ձևաչափը դիմացել է ժամանակի փորձությանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմաիլ Բաղաին։
Նրա խոսքով՝
Հարավային Կովկասում «3+3» ձևաչափն ունի իր պատմությունը և ստեղծվել է
տարածաշրջանի երկրների և Հարավային Կովկասը շրջապատող պետությունների՝ ներառյալ
Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև խորհրդակցությունների համար։
«Մինչ օրս անցկացվել են մի քանի
հանդիպումներ տարբեր երկրներում, և, եթե չեմ սխալվում,
առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Թեհրանում: Այս մեխանիզմն արդեն
դիմացել է ժամանակի փորձությանը որպես տարածաշրջանային կազմակերպություն, որը
նպաստում է տարածաշրջանի երկրների, հատկապես՝
Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև վեճերի լուծմանը»,- նշել է Բաղաին:
Նրա խոսքով՝ անկախ
տարածաշրջանից դուրս տեղի ունեցող զարգացումներից, տարածաշրջանային երկրները եկել
են այն եզրակացության, որ այս ձևաչափը պետք է մնա ակտիվ, և անհրաժեշտ է ջանքեր
գործադրել դրա արդյունավետությունը բարձրացնելու համար՝ վեճերը լուծելու և կանխարգելելու
արտատարածաշրջանային սուբյեկտների միջամտությունը։