Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Ազգային Ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,
գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը պատասխանել են նախապես ստացված տեսահարցերին։
Այս մասին հայտնել են Կառավարությունից՝ նշելով, որ «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարն ուղիղ երկխոսության հարթակ է ՀՀ քաղաքացիների, սփյուռքի հայրենակիցների և օրենսդիր ու գործադիր մարմինների միջև։