Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում:
Ընթացքին է հետևել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ինչպես հայտնել են նախարարությունից, կենտրոնն ունենալու է նոր և հագեցած վերակենդանացման բաժանմունք, վիրահատարան: Սարքավորումներն արդեն իսկ ձեռք են բերվել`մասամբ բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Ավարտված են բուժկենտրոնի տանիքի վերանորոգման աշխատանքները:
Արդիականացման աշխատանքներ են ընթանում նաև Մաշկաբանության կենտրոնում: Հիմնանորոգվում Էսթետիկ բաժանմունքը և լաբորատորիայի նմուշառման սենյակը: