«Եվրոպան շանտաժով և սպառնալիքներով պահանջել է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ». Թբիլիսիի քաղաքապետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ իրենք ապացույցներ ունեն առ այն, որ Եվրոպան շանտաժով և սպառնալիքներով պահանջել է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ:


 

«Վարչապետի կաբինետում հնչել են ուղիղ սպառնալիքներ, շանտաժ և վիրավորանք՝ պահանջելով երկրորդ ճակատ բացել (ընդդեմ Ռուսաստանի): Խոստումներ, որ մենք ձեզ կօգնենք ամեն ինչում, որ ձեզ կտրամադրվեն համապատասխան սարքավորումներ և այլն: Իհարկե, կան ապացույցներ, և եթե պահանջվի, մենք անպայման կհրապարակենք դրանք, բայց, կրկին, ելնելով երկրի շահերից, ավելի լավ է մնա այնպես, ինչպես կա...»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:


 

Նրա խոսքով՝ իրենց անընդհատ շանտաժի են ենթարկել՝ հիմա էլ վիզային ռեժիմի ազատականացմամբ, իսկ մինչ այդ թեկնածուի կարգավիճակով: «Նրանք դա մեզ չտվեցին, հիշո՞ւմ եք: Երկու պատճառով. երկիրը չի մտել պատերազմի մեջ, երկրորդ ճակատը չի բացվել, և երկիրը չի միացել պատժամիջոցներին: Եթե ​​մենք սխալ թույլ տայինք և միանայինք պատժամիջոցներին, ինչպիսի՞ն կլիներ մեր տնտեսական վիճակը»,- հայտարարել է Կալաձեն: