Հրդեհ «Սպայկա»-ի ջերմոցների պահեստում

Oգոստոսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 


Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում գտնվող «Սպայկա»-ի ջերմոցների պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։