Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», մտադիր է երկրում «խաղաղ հեղափոխություն» իրականացնել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է քաղաքական կազմակերպության քաղխորհրդի նախագահ Լևան Խաբեիշվիլին։
Խաբեիշվիլին
հիշեցրել է, որ 2003 թվականին Վրաստանում խաղաղ ճանապարհով «Էդուարդ Շևարդնաձեի
ռեժիմը տապալվեց», իսկ ավելի ուշ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հաղթեց
ժողովրդի հետ միասին»։
«Այդպես
խաղաղ կերպով, Սահմանադրության շրջանակներում, մենք պատրաստվում ենք Վրաստանում
իրականացնել խաղաղ հեղափոխություն... խաղաղ տապալում»,- ընդգծել է քաղաքական
գործիչը։