Հայաստանն ու Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին մասնակցում են որպես երկխոսության ակտիվ գործընկերներ, քննարկվում են կազմակերպությանը անդամակցել ցանկացողների բոլոր դիմումները, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։
«Նոր երկրների ընդունելու որոշումը
կայացվում է բոլոր անդամ պետությունների կողմից կոնսենսուսով՝ խարտիայի նպատակների և սկզբունքների, ՇՀԿ այլ միջազգային պայմանագրերի և
փաստաթղթերի դրույթների հիման վրա»,-
նշել է նա։
Ներկայումս, Երմեկբաևի խոսքով, բոլոր
առկա դիմումները քննարկվում են ՇՀԿ անդամ պետությունների կողմից, «առաջ անցնելն ու
կանխատեսումներ անելը կոռեկտ չէ»։
ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականին։
Կազմակերպության մեջ են մտնում Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը,
Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը. 2024 թվականի հուլիսի 4-ին՝
Աստանայում կայացած գագաթնաժողովում, կազմակերպությանը պաշտոնապես միացել է Բելառուսը։