Քամալ Խարազին ողջունել է խաղաղության հաստատումը և ապաշրջափակումը՝ վերահաստատելով ԻԻՀ սկզբունքային դիրքորոշումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։


Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը տեղի է ունենալու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:


Խարազին ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը` վերահաստատելով ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին, ընդգծել ընթացիկ և նախանշված ծրագրերի շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: