Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինդոնեզիայում ցուցարարները հրդեհել են տարածաշրջանային խորհրդարանի շենքը, 3 մարդ զոհվել է, 5–ը՝ վիրավորվել:Այս մասին հայտնել են միջազգային լրատվամիջոցները:
Հրդեհը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի մայրաքաղաք Մակասարում: Ենթադրվում է, որ զոհվածները այրվող շենքում մնացած մարդիկ են եղել:
Աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժածները հոսպիտալացվել են։ Նրանցից երկուսը վիրավորվել են շենքից ցատկելով փախչելու փորձի ժամանակ։
Ինդոնեզիայում բողոքի ցույցերը սկսվել են խորհրդարանականների աշխատավարձերի բարձրացման պատճառով, և սրվելօգոստոսի 29-ից, երբ ոստիկանական զրահապատ մեքենան մահացու վրաերթի է ենթարկել ուղևորափոխադրումների ոլորտում աշխատող մոտոցիկլետի վարորդին։