Եկեղեցին ինքը պետք է սկսի իր մաքրման գործընթացը, աններելի սխալներ են թույլ տրվել․ Լուսինե Բադալյան

«Շարժման վերջնական նպատակը բախումներն են, այն ճանապարհը, որ իրենք են ընտրել, տանում է փակուղի, ու միակ տարբերակը մնում  են բախումները»,- ասաց  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով Վազգեն Գալստանյանի գլխավորած շարժմանը։


Բադալյանի խոսքով՝ շարժման առաջնորդը ԱԳՆ-ի դիմաց ատելություն էր գեներացնում՝ ԱԳՆ աշխատակիցներին թուրք գործակալ ասելով. «Հոգևորականին հարիր չէ իշխանափոխություն իրականացնելը, իրենց միացել են քրեական ենթամշակույթի անձինք և քաղաքական ուժեր, որոնք ցանկանում են փրկել իրենց ունեցվածքը»։


Բադալյանը կարծում է, որ եկեղեցին ինքը պետք է սկսի իր մաքրման գործընթացը, ու իշխանությունը չպիտի միջամտի դրան. «Եկեղեցին պետք է հասկանա, որ աններելի սխալներ է թույլ տվել ու նույն Գալստանյանը, երբ հորդորեց ոստիկանների նկարները հրապարակել ու թիրախավորել. իրենք չեն հասկանում, որ դրա պատասխանն էլ կարող է լինել։ Ժողովուրդը իր վերաբերմունքով դրա պատասխանը կտա Գալստանյանին»։


Բադալյանը նշեց, որ Գալստանյանը ու շարժման մասնակիցները սխալվում են, եթե կարծում են, որ զարտուղի ճանապարհներով կարող են իշխանությունը վերցնել։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան