Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկվել է ԼՂ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկվել է ԼՂ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը
Պաշտոնական
16:03, 22 сентябрь 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակին:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա համագործակցության ընթացքի շուրջ: