Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանն իր աշխատակազմի 61 աշխատակցի է պարգևատրել․ ընդհանուր գումարը կազմել է շուրջ 25 միլիոն դրամ

Փաշինյանն իր աշխատակազմի 61 աշխատակցի է պարգևատրել․ ընդհանուր գումարը կազմել է շուրջ 25 միլիոն դրամ
Պաշտոնական
16:16, 30 июль 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 7-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 3.1-ին կետն ու վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողների 2021 թվականի 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`

Վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողներին պարգևատրել 2021 թվականի 1-ին կիսամյակի կատարողականի գնահատման հիման վրա, 112 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածից՝ համաձայն հավելվածի»։

Պարգևատրվել է 61 աշխատակից, պարգևատրման գումարի ընդհանուր թիվը կազմել է շուրջ 25 միլիոն դրամ։