Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի օրակարգը

Հայտնի է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի օրակարգը
Պաշտոնական
13:27, 03 ноябрь 2023
Այսօր ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը կժամանի Հայաստան։ Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն:
 
«Գերմանիան հանդես է գալիս կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման և Եվրոպայի հետ սերտ ու լավ հարաբերությունների օգտին: Տարածաշրջանում վստահության ձևավորումը և հաշտության հաստատումը շատ կարևոր են: Գլխավոր նպատակը բանակցային, համապարփակ խաղաղ լուծումն է, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կարողանան ապրել խաղաղ և անվտանգ՝ իրենց ազգային սահմաններում: Մենք աջակցում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը»,- ասված է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։