Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հսկողական միջոցառում 2023 թ. հոկտեմբերին 134 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

Հսկողական միջոցառում 2023 թ. հոկտեմբերին 134 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
Պաշտոնական
11:27, 16 ноябрь 2023
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
 
2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 134 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:
 
Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 62․5 մլն դրամի չափով տուգանք:
 
Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը կցվում է: