Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանի վճռի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ու Նանե Ասատրյանին վերականգնել պաշտոնում

Դատարանի վճռի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ու Նանե Ասատրյանին վերականգնել պաշտոնում
Պաշտոնական
12:34, 06 декабрь 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործով վճիռը և ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով`

1. Նանե Ասատրյանին 2023 թվականի դեկտեմբերի 6-ից վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ հրապարակումից հետո անհապաղ սույն որոշման մասին պատշաճ կարգով իրազեկել Նանե Ասատրյանին»:

Հիշեցնենք, որ 2021 թ.-ի հուլիսին Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ազատվել էր աշխատանքից։ Աշխատանքից ազատվելիս Ասատրյանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում:

Վարչական դատարանի 2022-ի մարտի 3-ի վճռով հայցը մերժվել էր, սակայն 2023-ի մարտի 3-ին վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը և հայցվորի պահանջը բավարարել մասնակի։ Դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին աշխատանքի վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին:

Վճռաբեկ դատարան, նշված գործի վերաբերյալ, մի քանի բողոքներ են տարվել, սակայն դրանք վարույթ չեն ընդունվել։