Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է երկու երկրների միջև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ

Նիկոլ Փաշինյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է երկու երկրների միջև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ
Պաշտոնական
12:02, 15 декабрь 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, առկա խնդիրները և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցությանն առնչվող թեմաներ: