Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Պաշտոնական
14:07, 07 май 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքների հասցեագրմանն ուղղված ՄԱԶԾ աջակցության համար և կարևորել զարգացման գործընկերների հետ համագործակցությունը երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:

Անդրադարձ է կատարվել էներգախնայողության, թվայնացման և հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ուղղություններով համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին: Երկուստեք կարևորվել են համատեղ ջանքերով ՄԱԶԾ ազգային ծրագրային նոր փաստաթղթի մշակման աշխատանքների ընթացքում թիրախային ուղղությունների մշակումն ու նախանշումը: