Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահին

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահին
Պաշտոնական
14:16, 09 июнь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Հարավային Խորասան նահանգում ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. 

«Ձերդ գերազանցություն, 

Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի մասին։ 

Անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին»