Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն: 
 
Կառավարության ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: 
 
Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարմանաշխատանքների ընթացքը: