Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ Նախնական տվյալներով տուժածներ չկան․ ԱՀ ՆԳՆ

Արցախի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ Նախնական տվյալներով տուժածներ չկան․ ԱՀ ՆԳՆ
Պաշտոնական
16:09, 25 август 2022
Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել: 

ՆԳ նախարարության  ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ :

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո :