Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
Պաշտոնական
18:03, 14 ноябрь 2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը:

Արայիկ Հարությունյանը, ով հանդիսանում է նաև Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահը, միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով և շնորհավորել հոբելյանի առթիվ: Մասնավորապես՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ պետությունը պետք է այս ոլորտին մեծ ուշադրություն դարձնի՝ արձանագրելով, որ անկախությունից ի վեր մինչևվերջին տարիները ֆիլատելիան նահանջ է ապրել և չի ունեցել այն ակտիվությունն ու  դերակատարումը, ինչ ուներ80-ական թվականներին: «Ֆիլատելիային, առաջին հերթին, «Հայփոստ»-ը, հետո՝ Ֆիլատելիստների  ասոցիացիան շատ մեծ ուշադրություն սկսեցին դարձնել, և մենք տեսնում ենք, որ ոլորտն արագ զարգանում է, և հետաքրքրությունը ֆիլտաելիայի նկատմամբ մեծանում է: Բոլորիս շնորհավորում եմ այս հոբելյանի առիթով և հույս ունեմ, որ առաջիկա տարիներին մենք էլ ավելի մեծ զարգացում կտեսնենք ոլորտում»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև նամականիշի մարում: «Հայփոստ» ընկերությունը շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված ««Ֆիլանում»(Ֆիլատելիստների և նումիզմատների  միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային: 380 դրամ անվանականարժեքով փոստային նամականիշի վրա պատկերված են  խոշորացույց, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայիլոգոտիպը, ինչպես նաև «100-ամյակ», «Ֆիլանում» և «Միջազգային  ֆիլատելիստական ցուցահանդես» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշը մարել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենիպաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը,  Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանըև «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ  Անդրեասյանը:

Ցուցահանդեսի կազմակերպման գործում ունեցած ներդրման և աջակցության համար կազմկոմիտեի անդամներին ուհովանավորներին  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանձնել է դիպլոմներ ևհուշամեդալներ, որոնք պատրաստվել են  Ֆիլատելիսների հայկական ասոցիացիայի կողմից: Վարչապետիաշխատակազմի ղեկավարին դիպլոմն ու հուշամեդալը հանձնել է  Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: