Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ալբանիայի գործընկերոջը

ՀՀ նախագահն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ալբանիայի գործընկերոջը
Պաշտոնական
12:16, 28 ноябрь 2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա ներուժն իր նպաստը կբերի հայ-ալբանական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ալբանիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։