Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը Եվրոպական ներդրումային բանկի նախագահի հետ քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վարչապետը Եվրոպական ներդրումային բանկի նախագահի հետ քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները
Պաշտոնական
18:47, 18 февраль 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի հետ:
 
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ ծրագրերն ուղղված են մասնավոր հատվածի ֆինանսավորմանը, տարբեր ենթակառուցվածքային հանգույցների բարելավմանը: Վարչապետը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
 
Վերներ Հոյերն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և նշել, որ ԵՆԲ-ն պատրաստ է քննարկել հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները: