Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզպետը Ֆրանսիայի Սենատի՝ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահին է ներկայացրել Արցախում ու Տեղ համայնքում տեղի ունեցած իրադարձությունները

Սյունիքի մարզպետը Ֆրանսիայի Սենատի՝ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահին է ներկայացրել Արցախում ու Տեղ համայնքում տեղի ունեցած իրադարձությունները
Պաշտոնական
16:28, 25 апрель 2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 23-ին հանդիպել է Տեղ համայնք այցելած՝ Ֆրանսիայի Սենատի` Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ 

Ռոբերտ Ղուկասյանը սենատորներին է ներկայացրել Արցախում ու Տեղ համայնքում վերջին ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական կողմի ոտնձգություններն ու մարզում տիրող իրավիճակը։