Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպոլի գործադիր տնօրենը վարչապետի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ գործակցությունը

Եվրոպոլի գործադիր տնօրենը վարչապետի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ գործակցությունը
Պաշտոնական
12:39, 28 июнь 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլին:

Վարչապետը կարևորել է Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև սերտ համագործակցությունն ու դրա հետագա զարգացումը: Մասնավորապես, կարևորել է փոխգործակցությունը հանցավորության, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում, տեղեկատվության փոխանակման ոլորտներում:

Քեթրին դը Բոլը գոհունակություն է հայտնել հայաստանյան գործընկերների հետ համագործակցության մակարդակից և վստահություն հայտնել, որ այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ գործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: