Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովուրդների․ Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովուրդների․ Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին
Պաշտոնական
14:01, 03 июль 2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր ընդունել եմ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում: Կարևորել եմ համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովուրդների:

Դեսպանը նշել է, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները հիմված են պատմամշակութային հարուստ անցյալի վրա և վերջին տարիների սերտ փոխգործակցությունը դրա վառ ապացույցն է: Պարոն դեսպանն ընդգծել է, որ Հայաստանից իր հետ տանում է միայն ջերմ հուշեր: