Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Պաշտոնական
17:40, 07 август 2023
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:

«Շնորհավորել եմ Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ կարևոր պաշտոնում՝ ի շահ Իրանի բարեկամ ժողովրդի:

Հեռախոսազանգի ընթացքում զրուցակցիս հետ մտքեր ենք փոխանակել ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ» :