Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն առավոտյան կրակ է բացել ԼՂ կապի սարքավորումների, ապա՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն առավոտյան կրակ է բացել ԼՂ կապի սարքավորումների, ապա՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Պաշտոնական
19:24, 12 август 2023
Ադրբեջանական ստորաբաժանումները  օգոստոսի 12-ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության  կապի ենթակառուցվածքի սարքավորումների, իսկ ժամը 14։15-ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում են Արցախի ՊՆ-ից։ 

Նշվում է, որ հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։