Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ. Քաղաքացուն հաջողվել է փրկվել. լուսանկարներ

Արցախում կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ. Քաղաքացուն հաջողվել է փրկվել. լուսանկարներ
Պաշտոնական
12:43, 16 август 2023
Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել,  որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:

Բարեբախտաբար,  քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։

Կրակոցների պատճառով  դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։