Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահը հրամանագրեր է ստորագրել դեսպաններին հետ կանչելու և նոր նշանակումների մասին

Նախագահը հրամանագրեր է ստորագրել դեսպաններին հետ կանչելու և նոր նշանակումների մասին
Պաշտոնական
14:41, 05 сентябрь 2023
ՀՀ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան։
 
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
 
Նախագահի մեկ այլ հրամանագրով Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից և նշանակվել է Շվեդիայում ՀՀ դեսպան։
 
Հրամագրերից մեկով էլ Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։