Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ ՀՀ քաղաքացիները ևս իրավունք ունեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկելու, եթե նրանք վերջին մեկ տարին հաշվառված են տվյալ համայնքում․ Արմեն Սմբատյան

Ոչ ՀՀ քաղաքացիները ևս իրավունք ունեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկելու, եթե նրանք վերջին մեկ տարին հաշվառված են տվյալ համայնքում․ Արմեն Սմբատյան
Քաղաքականություն
11:42, 17 сентябрь 2023
ՀՀ քաղաքացիները տվյալ համայնքում վերջին վեց ամսում պետք է ունենան հաշվառում, որպեսզի կարողանան քվեարկել․ այս մասին նշեց  ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչ վերաբերվում է Երևանում բնակվող ոչ ՀՀ քաղաքացիների քվեարկելու իրավունքին՝ Սմբատյանն ասաց․ «Ոչ ՀՀ քաղաքացիները ևս իրավունք ունեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկելու, եթե նրանք վերջին մեկ տարին հաշվառված են տվյալ համայնքում։ Նրանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՀՀ կողմից տրամադրված կացության քարտը, ընդ որում դրանք լինում են ժամկետային կամ անժամկետ, հատուկ անձնագիր և այլն»։

Ըստ  Սմբատյանի՝ միակ փաստաթուղթը, որ ՀՀ-ի կողմից տրված չէ, բայց դրանով իրավունք ունեն ընտրելու, դա Ռուսաստանի Դաշնության անձնագիրն է, որով վերջիններս հաշվառված են տվյալ համայնքում վերջին մեկ տարում։