Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շառլ Միշելը ողջունել է ԼՂ հումանիտար բեռների միաժամանակյա փոխադրումը Լաչինով և Աղդամով

Շառլ Միշելը ողջունել է ԼՂ հումանիտար բեռների միաժամանակյա փոխադրումը Լաչինով և Աղդամով
Քաղաքականություն
17:11, 18 сентябрь 2023
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է հումանիտար օգնության միաժամանակյա առաքումը Լեռնային Ղարաբաղ։
«Վերջապես սկսվեցին հումանիտար առաքումները Ղարաբաղի հայերին: Ողջունում ենք հումանիտար բեռների միաժամանակյա փոխադրումը Լաչինով և Աղդամով: Այժմ դա պետք է կարգավորվի», - նշել է Միշելը X-ի միկրոբլոգում:

Նրա խոսքով՝ «կարևոր է բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև» նրանց իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ, որոնց «ԵՄ-ն պատրաստ է աջակցել»։