Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շառլ Միշելը կոչ է արել հնարավորինս շուտ երկխոսություն հաստատել Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև

Շառլ Միշելը կոչ է արել հնարավորինս շուտ երկխոսություն հաստատել Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև
Միջազգային
17:14, 23 август 2023
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է անում հնարավորինս շուտ երկխոսություն անցկացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում եվրոպական աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին հայտնել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման սուր անհրաժեշտության մասին՝ ի կատարումն Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան կարգադրության և հետագա էսկալացիան կանխելու նպատակով… Միշելը կոչ է անում, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար հանդիպումը կայանա որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա։ 
Աղբյուրի խոսքով՝ Եվրախորհրդի ղեկավարը բոլոր կողմերին կոչ է անում խուսափել հումանիտար հասանելիության հարցը քաղաքականացնելուց։ 

Նա հավելել է, որ Միշելը և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ են Երևանի, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ «իրավիճակի ապաշրջափակման տարբերակները քննարկելու համար»։