Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի մտադրություններն ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն. կայացել է Միրզոյան-Բորել հանդիպումը

Ադրբեջանի մտադրություններն ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն. կայացել է Միրզոյան-Բորել հանդիպումը
Քաղաքականություն
07:43, 20 сентябрь 2023


ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
 

 
Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն։
 
«Միջազգային գործընկերները, ներառյալ՝ ԵՄ-ն, պետք է կանխարգելիչ հրատապ քայլեր ձեռնարկեն»,- X-ի իր միկրոբլոգում (նախկին՝ Թվիթեր) գրել է Արարատ Միրզոյանը: