Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանն ու Չարլզ Ֆրիզը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին

Արմեն Գրիգորյանն ու Չարլզ Ֆրիզը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին
Քաղաքականություն
22:00, 26 сентябрь 2023
Սեպտեմբերի 26-ին հանդիպել եմ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանդիպմանը քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին: Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին: 

Զրուցակցիս հետ կարևորել ենք ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը և գործունեությունը Հայաստանում, որպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքում կարևոր ձեռքբերում:

Քննարկել ենք նաև համագործակցության հնարավոր եզրերը՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն շրջանակներում: