Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդանյանն արդեն Բաքվում է

Ռուբեն Վարդանյանն արդեն Բաքվում է
Քաղաքականություն
14:53, 27 сентябрь 2023
«Սեպտեմբերի 27-ին Լաչինի անցակետում Պետական սահմանապահ ծառայության զինծառայողների զգոնության արդյունքում ձերբակալվել է ապօրինի կերպով երկրի տարածք ժամանած Ռուբեն Կառլենովիչ Վարդանյանը՝ ծնված 1968 թվականիին, որը զբաղեցրել է, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը», - հաղորդել է Ադրբեջանի է Պետական սահմանապահ ծառայությունը։ 

Պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի աշխատակիցների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու։
Վարդանյանը հանձնվել է կառավարության համապատասխան մարմիններին՝ նրա նկատմամբ որոշում կայացնելու համար։