Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետը ԿԽՄԿ և ՀԿԽԸ պաշտոնյաների հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման հարցեր

Փոխվարչապետը ԿԽՄԿ և ՀԿԽԸ պաշտոնյաների հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման հարցեր
Քաղաքականություն
20:46, 09 октябрь 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, hանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման արդյունքում ձևավորված հումանիտար իրավիճակին։

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետը բարձր է գնահատել մեր հայրենակիցների առաջնային կարիքների հասցեագրման գործընթացում ԿԽՄԿ-ի և ՀԿԽԸ-ի ակտիվ ներգրավվածությունը՝ վստահություն հայտնելով նաև միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի շուրջ արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական և առողջապահական կարիքների հասցեագրմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։